երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՄԻՊ-ի հայտարարությունը՝ հուլիսի 26-ին մանկապարտեզներից մեկում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ

ՄԻՊ-ի հայտարարությունը՝ հուլիսի 26-ին մանկապարտեզներից մեկում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ

Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ:  Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն, հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

՛՛ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են:

Պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։
Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխաներին նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: