Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW
Հայաստանի զինված ուժերը ավարտել են վեց միավոր ATAGS 155 մմ/52 տրամաչափի հրետանային կայանքների փորձարկումները, որոնք մատակարարվել են Հնդկաստանի կողմից, հայտնում է Indian Defence Research Wing (IDRW) կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Այսպես, ըստ աղբյուրների, հրետանային համակարգն անցել է բոլոր գործառնական փորձարկումները, որոնք իրականացվել են երկրի տարբեր վայրերում:
Նշվում է նաև, որ հայկական կողմի պահանջով ATAGS 155 մմ/52 վեց հրետանային համակարգերի խմբաքանակը ծրագրավորվել է հայերենով։
«Չնայած հրետանային համակարգերը ի սկզբանե փորձարկվել են Հնդկաստանում, դրանք երկար ժամանակ չէին փորձարկվել Հայաստանի պայմաններում»,-գրում է IDRW-ն։
Աղբյուրները նաև հաղորդել են, որ այդ փորձարկումների հաջող ավարտը Հայաստանին թույլ է տվել սկսել ևս 84 միավոր ATAGS հրետանային կայանքների գնման գործընթացը՝ հնդկական «Kalyani Groups» արտադրողից։