Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համար. աղբյուր
Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համար, գրում է idrw.org-ը:
Նշվում է, որ դա, հավանաբար, պայմանավորված է վերջերս Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության LORA համակարգի կիրառմամբ։
Հաղորդվում է նաև, որ Հայաստանի խնդրանքի և Հնդկաստանի հնարավոր պատասխանի կոնկրետ մանրամասները դեռևս մնում են անորոշ:
Pralay քվազիբալիստիկ «երկիր-երկիր» հրթիռը կարող է խոցել թիրախները 150-ից 500 կիլոմետր հեռավորության վրա և արձակվել շարժական արձակման կայանից։
Համակարգը հագեցած է առաջադեմ նավիգացիայով և ավիոնիկայով: