ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀԱՊԿ-ում քննարկում են ԼՂ-ում խաղաղապահ առաքելության հարցը. Ստանիսլավ Զաս

ՀԱՊԿ-ում քննարկում են ԼՂ-ում խաղաղապահ առաքելության հարցը. Ստանիսլավ Զաս

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվորեն քննարկվում է ՀԱՊԿ-ում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Sputnik Belarus-ը, հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:

"Այս տարածաշրջանում (Լեռնային Ղարաբաղում) խաղաղապահության ակտիվ քննարկում է ընթանում", – ասել է գլխավոր քարտուղարը:

Ինչպես նշել է Զասը, նա հանգամանալից զրույց է ունեցել պետության ղեկավարի հետ այն իրավիճակի մասին, որը ստեղծվել է ՀԱՊԿ տարածաշրջանում: Մասնավորապես, կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման, Ղրղզստանում եւ Բելառուսում տիրող իրավիճակի մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: