հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Նախագահը Խաղաղապահ ուժերի բրիգադի նոր հրամանատար և ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Ռուբեն ՊԱՊՅԱՆԻՆ նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»:

Մեկ այլ հրամանագրով ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Համլետ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ՝ ազատելով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից»:

  • Կիսվել: