երեքշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2024
ԱՄՆ դեսպանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է «Կանանց ինտեգրումը ԶՈւ-ում» թեմայով աշխատարանին

ԱՄՆ դեսպանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է «Կանանց ինտեգրումը ԶՈւ-ում» թեմայով աշխատարանին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հայ զինծառայողների հետ ներկա գտնվեց «Կանանց ինտեգրումը զինված ուժերում» թեմայով աշխատարանին, որը համատեղ կազմակերպել են ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտը։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

Աշխատարանի ընթացքում, որը կտևի հուլիսի 21-26-ը, նախատեսվում է համատեղ մշակել կարգավորումներ ու ընթացակարգեր, որոնք թույլ կտան ավելի մեծ թվով կանանց ներգրավել և աշխատանքի ընդունել ՀՀ զինված ուժերում։

  • Կիսվել: