կիրակի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2024
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է. Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է. Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է, հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը: Այս մասին սեպտեմբերի 5-ին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ հոկտեմբերին ինքը նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ընթացքում իրենց կներկայացվի հանձնաժողովի զեկույցը:

Քոչարյանն ընդգծեց, որ հանրությունը կկարողանա ծանոթանալ միայն այդ ելույթի հատվածներին, այլ ոչ թե զեկույցի ամբողջական տեքստին, քանի որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում։

Մանրամասները՝ այստեղ:

 

  • Կիսվել: