շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ռուսաստանն անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր չէ, ԼՂ-ին անհրաժեշտ է միջազգային առաքելություն. Պետդեպի խոսնակ

Ռուսաստանն անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր չէ, ԼՂ-ին անհրաժեշտ է միջազգային առաքելություն. Պետդեպի խոսնակ

ԱՄՆ-ն աշխատում է միջազգային առաքելություն ձեւավորելու ուղղությամբ, որը կվերահսկի Ադրբեջանի պարտավորությունների կատարումը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները և անվտանգությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանն անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր չէ: Արցախի բնակիչները պետք է հնարավորություն ունենան չլքել իրենց տները, մնալ և խաղաղ ու արժանապատիվ ապրել իրենց բնակավայրերում և ունենալ պաշտպանված իրավունքներ։ Նրանք, ովքեր ուզում են հեռանալ այդ տարածքից, պետք է անվտանգ ելքի հնարավորություն ունենան՝ երրորդ՝ դիտորդ կողմի ուղեկցությամբ:

Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և միջազգային հանրությանը ապահովելու թափանցիկություն և վստահություն, որ նրանց իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվեն՝ համահունչ Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին՛՛:

Միլլերի խոսքով՝ նման նախաձեռնությունն ՛՛ակտիվորեն քննարկվում է՛՛, և ԱՄՆ-ն աշխատում է դաշնակիցների հետ այդ ուղղությամբ։

 

  • Կիսվել: