հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քննարկվել են Արցախում «Դիմադրություն» շարժման զարգացումների և դրանց կազմակերպված ընթացք տալու մասին․ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտե

Քննարկվել են Արցախում «Դիմադրություն» շարժման զարգացումների և դրանց կազմակերպված ընթացք տալու մասին․ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտե

Այսօր՝ մայիսի 10-ին, հանդիպում է կայացել Արցախի «Արդարություն», ՀՅԴ Արցախի կառույցի և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»-ների ղեկավար կազմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն։ 

Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում ծավալված համահայկական «Դիմադրություն» շարժման ընթացքը, տեղեկություններ են փոխանակվել շարժման գործընթացների մասին:

Մտքեր են փոխանակվել Արցախում նկատվող «Դիմադրություն» շարժման զարգացումների և դրանց կազմակերպված ընթացք տալու մասին:

  • Կիսվել: