ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարտակերտ քաղաքում կտեղադրվի Թումո տուփ. գրանցումը բաց է

Մարտակերտ քաղաքում կտեղադրվի Թումո տուփ. գրանցումը բաց է

«Թումո Հայաստան» Թումոյի կրթական ծրագրի ընդլայնման նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է Արցախում բացել երեք Թումո տուփ՝ Ասկերան, Մարտակերտ, Մարտունի քաղաքներում, որոնք կկազմեն կրթական ցանց Ստեփանակերտի Թումո կենտրոնի հետ։

Աշխատանքներն արդեն ընթացքում են, և մոտակա ամիսներին կտեղադրվի առաջին Թումո տուփը՝ Մարտակերտ քաղաքում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից: Ըստ աղբյուրի` Թումոյի Մարտակերտի մասնաճյուղի ուսանող դառնալու համար կարող են հերթագրվել Մարտակերտում և մոտակա բնակավայրերում ապրող 12-18 տարեկան պատանիները: Այստեղ ուսանողներն անցնելու են Թումոյի կրթական ծրագրի ինքնուսուցման մասը, իսկ դասընթացներին ու աշխատարաններին մասնակցելու համար ուղևորվելու են Ստեփանակերտի Թումո կենտրոն։

Հերթագրվելու համար անհրաժեշտ է այցելել tumo.org կայքի «Գրանցում» բաժին կամ զանգահարել 099194295 հեռախոսահամարին: «Թումո Հայաստան» նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Թումո տուփերը տեխնիկապես հագեցած մինի-Թումոներ են, որոնք կարող են տեղադրվել ցանկացած փոքր բնակավայրում: Թումո տուփերն ու Թումո կենտրոններն ապահովված են տրանսպորտային կապով, ինչի շնորհիվ Տուփերի ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ:

  • Կիսվել: