շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում․ ԱՀ ԱԻ պետական ծառայություն

Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում․ ԱՀ ԱԻ պետական ծառայություն

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը, հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
 
"Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում:
 
Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ",- նշվում է հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: