Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան լրջորեն սպառնում է Հարավային Կովկասում կայունությանը. Միրզոյանը՝ Աբդոլլահիանին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ ու քննարկել այսօր լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը։ Այս մասին Միրզոյանը գրել է իր թվիթերյան էջում։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան լրջորեն սպառնում է Հարավային Կովկասում կայունությանը:
«Կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերները պետք է հստակ ազդակ հղեն ագրեսիայի անընդունելիության մասին և Բաքվին ուղղորդեն դեպի կառուցողական հուն»,– ասել է Միրզոյանը։