երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԿԽՄԿ–ն խիստ մտահոգված է Արցախում տիրող իրավիճակի հումանիտար հետևանքներով

ԿԽՄԿ–ն խիստ մտահոգված է Արցախում տիրող իրավիճակի հումանիտար հետևանքներով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ԼՂ–ում ռազմական գործողությունների այսօրվա սրացումից հետո խիստ մտահոգված է հումանիտար հետևանքներով, որ սպասվում է առաջիկա օրերին քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին կոմիտեն հրապարակել է հայտարարություն X-ի իր միկրոբլոգում։

«Համայնքները տարիներ շարունակ վերապրել են զինված հակամարտության ավերիչ հետևանքները։ Մասնավորապես, վերջին մի քանի ամիսների ընթացքում այնտեղ դժվար էր գտնել առաջին անհրաժեշտության ապրանքներ, իսկ առողջապահական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակ է: Այս իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, կխորացնեն դժվարությունները»,– ասվում է ԿԽՄԿ հայտարարության մեջ:

Կոմիտեն հայտարարում է նաև, որ պատրաստ է արձագանքել բնակչության մարդասիրական կարիքներին և շարունակել ընթացիկ աշխատանքը տարածաշրջանում:

«Մենք կոչ ենք անում կողմերին անել հնարավորը քաղաքացիական բնակչության կյանքը պաշտպանելու համար և պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրենց պարտավորությունները»,– ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: