հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հունաստանի քաղաքապետարանների կենտրոնական միության տնօրենների խորհուրդը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հունաստանի քաղաքապետարանների կենտրոնական միության տնօրենների խորհուրդը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հունաստանի քաղաքապետարանների կենտրոնական միության տնօրենների խորհուրդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև է ընդունել: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: 
 
Հունաստանի քաղաքապետարանների կենտրոնական միության տնօրենների խորհուրդը համարում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության էսկալացիան լուրջ հետևանքներ ունի մեր տարածաշրջանի արդեն իսկ խաթարված կայունության վրա:
 
Հունաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը փաստում է, որ.
 
• Հունաստանի և Հայաստանի հարաբերություններն ունեն պատմական երկարամյա հենք և կապված են Բյուզանդական և Օսմանյան կայսրություններում հույների և հայերի համակեցության հետ:
 
• Հունաստանը այն երկրների շարքում է, որոնք պաշտոնապես ճանաչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը:
 
• Հունաստանը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով տրամադրել է Հայաստանին զարգացման և հումանիտար օգնություն, միաժամանակ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին եվրոպական ինստիտուտներին հետ մերձեցման հարցում: Հայաստանի անկախության հռչակումից ի վեր երկու երկրները համագործակցում են միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍSՏՀ) շրջանակներում, միաժամանակ սատարելով է Հայաստան -ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև ներկայացնելով Հունաստանի տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինը.
 
• Մենք դատապարտում ենք. պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն:
 
• Մենք չենք ընդունում տարածաշրջանում լարվածությունը խաթարող երրորդ երկրի ցանկացած միջամտություն և, այս տրամաբանության մեջ, կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ որևէ գործողությունից կամ պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններից:
 
• Մենք մեր խորին համոզմունքն ենք հայտնում, որ ցանկացած ճգնաժամ հնարավոր է կարգավորել միայն երկխոսության միջոցով, միջազգային և խաղաղության համար նախատեսված նորմերի միջոցով՝ այլ ոչ թե զենքի սպառնալիքով:
 
• Մենք մեր նվիրվածությունն ենք հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդներին:

  • Կիսվել: