չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բերձորի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը ռազմական խնդիր է լուծում. ռազմական փորձագետ

Բերձորի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը ռազմական խնդիր է լուծում. ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը կարծում է, որ Ադրբեջանը, Լաչինի միջանցքը փակելով, փորձում է լուծել կոնկրետ ռազմական խնդիր: Այս մասին նա ասաց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ խորհրդարանական լսումների ժամանակ:

Ըստ Նահապետյանի՝ Բերձորի միջանցքը փակելն Ադրբեջանի կողմից պատերազմը վարելու էլեմենտ է: Սովորաբար տարածքների շրջափակումն ունի ռազմական, ոչ թե քաղաքական նպատակ:

՛՛Նպատակ առաջին՝ եթե Արցախում լայնածավալ ռազմական գործողություններ սկսեն, ապա Հայաստանից որևէ կերպ օգնություն չի կարող հասնել, էական չէ՝ իշխանությունը կանի, թե կամավորականները: Երկրորդ՝ Արցախի մեր հայրենակիցների ապրելու ռեսուրսը զրոյացնում են: Երրորդ՝ մարդկանց վրա էականորեն հոգեբանական ազդեցություն են գործում, որ պատերազմ կամ ռազմական գործողություն սկսելուց հետո հաղթանակը շատ արագ լինի: Բերձորի միջանցքի փակումը հումանիտար ու անվտանգային խնդիր չէ: Կոնկրետ ռազմական խնդիր է լուծում Ադրբեջանը՛՛,-նշեց փորձագետը:

 

  • Կիսվել: