կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԽԽՎ-ն կսահմանափակի Ադրբեջանի լիազորությունները՝ Լաչինի միջանցք զեկուցողների մուտքն արգելելու համար

ԵԽԽՎ-ն կսահմանափակի Ադրբեջանի լիազորությունները՝ Լաչինի միջանցք զեկուցողների մուտքն արգելելու համար

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում նախատեսում են սահմանափակել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ երկրի կողմից կազմակերպության սկզբունքները խախտելու համար:

Այս մասին Ստրասբուրգում ՛՛Եվրոպական ճշմարտության՛՛ թղթակցին պատմել են մի քանի աղբյուրներ, որոնք ծանոթ են նման քայլի նախապատրաստմանը ։

Ադրբեջանի համար սահմանափակումներ նախաձեռնելու սկզբունքային որոշումն արդեն ընդունվել է ԵԽԽՎ նախագահական կոմիտեի մակարդակով։ Կեսօրից հետո՝ լիագումար նստաշրջանի մեկնարկին, պատգամավորները պաշտոնապես կնախաձեռնեն այդ ընթացակարգը, ամենայն հավանականությամբ՝ Գերմանիայի ներկայացուցչի պաշտոնական նախաձեռնությամբ։

Երկրի հանդեպ պաշտոնական բողոք կլինի այն, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններին, որոնք կայանալու են փետրվարին, ԵԽԽՎ դիտորդներ չեն հրավիրվել: Դժգոհություն է հնչում նաև այն պատճառով, որ Ադրբեջանը հրաժարվել է ԵԽԽՎ զեկուցողներին թույլ տալ մտնել Լաչինի միջանցք։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: