շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Բակո Սահակյանն Ստեփանակերտում այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա տոնավաճառ

Բակո Սահակյանն Ստեփանակերտում այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա տոնավաճառ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից այդտեղ ներկայացված ապրանքներին, տոնավաճառի մասնակիցների հետ զրուցել նրանց աշխատանքում առկա խնդիրների շուրջ:

  • Կիսվել: