ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Արցախում բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցության տրամադրման ժամկետները փոփոխվել են

Արցախում բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցության տրամադրման ժամկետները փոփոխվել են

Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ, պայմանավորված Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 29-ի N 736-ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարմամբ, բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցության տրամադրման ժամկետները փոփոխվել են:

Դրամական աջակցության տրամադրման գործընթացի ուշացումը պայմանավորված է մեր շուրջ 3000 շահառուների բնակարանային ապահովման նպատակով ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե անհրաժեշտ փաստաթղթերը չհանձնելու հետ:

՛՛Հորդորում ենք ծրագրի շահառու հանդիսացող մեր այն հայրենակիցներին, ովքեր դեռևս փաստաթղթեր չեն հանձնել, փաստաթղթերը հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե (հասցե՝ Ազատամարտիկների 39) կամ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ (հասցե՝ Աբովյան 9)։

Շահառու հանդիսացող այն ընտանիքները, ովքեր չներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին ապրիլ ամսվա աջակցության տրամադրման շահառու չեն հանդիսանա՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: