ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն արձագանքել է ԱԺ-ում բարձրաձայնված մտահոգություններին դպրոցամերձ կրպակների խնդրի վերաբերյալ

Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն արձագանքել է ԱԺ-ում բարձրաձայնված մտահոգություններին դպրոցամերձ կրպակների խնդրի վերաբերյալ

Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեն արձագանքել է վերջերս Ազգային ժողովում օրենսդիր- գործադիր հարցուպատասխանի ժամանակ ԱՀ նախագահին ուղղված հարցերի շրջանակում ԱԺ պատգամավոր Արամ Գրիգորյանի կողմից բարձրաձայնած մտահոգություններին, որ վերաբերում էր սննդամթերքին:

Արձագանքելով այն հարցին, որ կրթական հաստատությունների շուրջ բացվել են կրպակներ, որտեղ վաճառվում են էներգետիկ ըմպելիքներ և ոչ ցանկալի նյութեր, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեից տեղեկացնում են, որ տվյալ կրպակները չեն գտնվում դպրոցական տարածքների ներսում, և դասվում են այնպիսի իրացման կետերի շարքին, որոնք առկա են յուրաքանչյուր վայրում և նման կետերում ապրանքների վաճառքի իրավական կարգավորումը տեղի է ունենում նույն ձևով, ինչպես յուրաքանչյուր իրացման կետերի(խանութների) մասով, որտեղ վաճառվում են բոլոր տեսակի այն ապրանքները, որոնք օրենքով կամ այլ իրավական ակտերով արգելված չեն:
 
«Անդրադառնալով 2-րդ հարցին, որը վերաբերում է կրթական հաստատություններում սննդի կազմակեպմանը, տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր դպրոցի տարածքում գործող սննդի բուֆետներում իրացվող ապրանքները և մանկապարտեզներում սննդի կազմակերպումը իրականացվում է համաձայն ԱՀ առողջապահության նախարարի՝ դպրոցական բուֆետներում իրացման համար երաշխավորվող սննդամթերքի տեսականու և առանձին նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ, սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին հրամանների հիման վրա, որտեղ բացառված են նման տեսակի ապրանքների իրացումը: Տեղեկացնում ենք նաև, որ 2022 թվականին Կոմիտեի սննդամթերքի անվտանգության վերահսկողության պետական տեսչությունն արդեն 2 անգամ իրականացրել է դիտարկումներ առկա բոլոր դպրոցների սննդի կետերում ու մանկապարտեզներում, ինչպես նաև հաշվի առնելով, որ ԱՀ սննդամթերքի անվտանգության մասին օրենքով սահմանված է, որ ժամկետանց ապրանքները հանդիսանում են որպես վտանգավոր սննդամթերք, վերջին 8 ամիսներին շուրջ 250 իրացման կետերում իրականացրած դիտարկումների արդյունքներով, հայտնաբերվել և ոչնչացվել է շուրջ 700կգ ժամկետանց ապրանքներ»,-նշված է Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի հայտարարության մեջ:

  • Կիսվել: