Աշտարակ-Թալին ճանապարհին վերակառուցվում է 4 երթևեկելի գոտիներով 100 կմ/ժ արագությամբ ճանապարհ
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) 34 կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Տարբեր տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, արհեստական կառուցվածքների հետ կապված, պատվածքի խճային հիմքի կառուցում, ասֆալտբետոնե ծածկի երկրորդ շերտի տեղադրում, աշխատանքներ դաշտամիջյան հատվածներում և այլն։
Շինարարության մեջ ներգրավված են մեծաթիվ մեքենա-մեխանիզմներ։
Վերակառուցման արդյունքում ունենալու ենք 4 երթևեկելի գոտիներով 100 կմ-ժամ հաշվարկային արագությամբ 1-ին տեխնիկական կարգի ժամանակակից ու հարմարավետ ճանապարհ։