չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Անթույլատրելի է Լաչինի միջանցքի և այլ հաղորդակցությունների միջև հավասարության նշան դնելը. ԱՀ ԱԳՆ

Անթույլատրելի է Լաչինի միջանցքի և այլ հաղորդակցությունների միջև հավասարության նշան դնելը. ԱՀ ԱԳՆ

Ըստ Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի՝ անթույլատրելի է Լաչինի միջանցքի եւ այլ հաղորդակցությունների միջեւ հավասարության նշան դնելը։ Այս մասին նա ասել է Արցախի շրջափակմանը նվիրված առցանց խորհրդաժողովի ժամանակ։

Նա նաեւ մտահոգություն է հայտնել մի շարք երկրների դիրքորոշման կապակցությամբ, որոնք ցանկանում են Լաչինի միջանցքի եւ այլ հաղորդակցությունների միջեւ հավասարության նշան դնել։

՛՛Արցախն ադրբեջանաղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման կարիք ունի։ Սակայն նման բանակցությունները պետք է ընթանան միջազգային ձեւաչափով։ Եվ պետք է լինեն երաշխիքներ, որ Ադրբեջանի նախագահը կպահի խոսքը՛՛,-ասել է Ղազարյանը։

Նախարարը հաստատել է, որ առաջարկվել է հանդիպել Եվլախում օգոստոսի սկզբին։

Նրա խոսքով, սակայն, Վագիֆ Խաչատրյանի առեւանգումը հաստատել է առանց միջնորդների նման հանդիպման անհնարինությունը։ Ղարաբաղյան կողմը պարբերաբար առաջարկություններ է անում, սակայն ադրբեջանական կողմը դրանք անտեսում է։

  • Կիսվել: