ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Հակարիի կամրջի հարակից բարձունքը

ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Հակարիի կամրջի հարակից բարձունքը

ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը այցելել է Հակարիի կամրջի հարակից բարձունքը։

Լրագրողների հետ զրույցում Գերի Փիթերսը ասել է, որ Հակարիի կամրջի մոտ Հայաստանի կառավարության հումանիտար բեռները դեռ կանգնած են. ադրբեջանական կողմը դրանց առջև չի բացել Լաչինի միջանցքը։

«Շատ մտահոգիչ է տեսնել Լեռնային Ղարաբաղում կատարվողը։ Կարծում եմ՝ միջազգային իրազեկման կարիք կա, մարդիկ շատտագնապած են, աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում այնտեղ։

Մենք Ադրբեջանի կառավարությունից լսում ենք, որ տեսնելու բան չկա, անհանգստանալու կարիք չկա։ Եվ եթե դա իրականությանը համապատասխանող պնդում է, ուրեմն կարող են միջազգային դիտորդներ ներս մտնեն, որ տեղում իրավիճակին ծանոթանան»,- ասել է նա։

Նա նշեց, որ շատ մարդկանց հետ է խոսել, նրանք խիստ մտահոգված են իրենց ընտանիքների, հարազատների համար, ովքեր ամիսներ շարունակ, ինչպես ինքը նշեց, տառապանքներ են կրում այս բլոկադայի պատճառով։

«Սննդի, բժշկական պարագաների, վառելիքի պակաս կա, չափազանց ծանր իրավիճակ է։ Ես այս ամենը պատմելու եմ իմ գործընկերներին Ամերիկայում, որպեսզի ջանք գործադրենք, որ միջազգային դիտորդները կարողանան մտնել Լեռնային Ղարաբաղ և տեսնեն, թե իրականում ինչ է կատարվում, ու որպեսզի օգնենք, որ Լեռնային Ղարաբաղի մարդիկ հարգանքի, արժանապատիվ վերաբերմունքի արժանանան, ու նրանց իրավունքները կպաշտպանվեն»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

  • Կիսվել: