կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ալիևը կարծում է, որ 2020-ին ԼՂ կարգավորումը ձեռնտու կլինի Հայաստանի համար

Ալիևը կարծում է, որ 2020-ին ԼՂ կարգավորումը ձեռնտու կլինի Հայաստանի համար

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպման ընթացքում Ալիևը նշել է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին՝ Սլովակիայի մայրաքաղաքում:

Ադրբեջանի նախագահը 2019 թվականը բնութագրել է որպես ԼՂ հակամարտության կարգավորման «բաց թողնված հնարավորության տարի» և հույս հայտնել, որ 2020 թվականը «ավելի արդյունավետ կլինի»: Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորումը «կարևոր է Ադրբեջանի համար»: Ալիևը նաև նշել է, որ, իր կարծիքով, ԼՂ կարգավորումը «ձեռնտու կլինի նաև Հայաստանին»:  

  • Կիսվել: