կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները. Շվեդիայի ԱԳՆ

Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները. Շվեդիայի ԱԳՆ

Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ Ադրբեջանը պետք է ԼՂ հայերի և Բաքվի միջև երկխոսություն թույլ տա:

Շվեդիայի ԱԳՆ-ն «Թվիթեր»-ում կիսվել է բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելի գրառմամբ, որով ԵՄ-ն դատապարտել էր ռազմական էսկալացիան:

Շվեդիայի արտգործնախարարությունը հիշեցրել է՝ ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

«Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործունեությունը և Բաքվի ու Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսություն թույլ տա»,-նշել են Շվեդիայի ԱԳՆ-ից:

 

  • Կիսվել: