ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ

Նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:

Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել է։

Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։

Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։ Նյութեր են նախապատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար։

Նշենք, որ վերջին երեք օրվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, երբ Արցախի խաղաղ բնակիչները գնդակոծում են ադրբեջանական մարտական դիրքերից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: