շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Մանվել Խնձրցյանը դարձավ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Մանվել Խնձրցյանը դարձավ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Ազատ ոճային ըմբիշ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը Սերբիայում ընթացող մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր՝ 10-0 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ։

Խնձրցյանը որակավորման փուլում 11-0 հաշվով հաղթանակ էր տարել Շվեյցարիայի ներկայացուցչի նկատմամբ, 1/8 եզրափակչում 8-6 հաշվով հաղթել էր ուկրաինացի ըմբիշին, սակայն քառորդ եզրափակչում 5-9 հաշվով պարտություն էր կրել ադրբեջանցի ըմբիշից։
 
Վերջինս հասել էր մինչև եզրափակիչ ու Խնձրցյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել, որտեղ 8-6 հաշվով առավելության էր հասել Տաջիկստանի ներկայացուցչի նկատմամբ։

Մ23 ԱԱ․ 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանն էլ գոտեմարտի վերջին ակնթարթում բաց թողեց հաղթանակը։ Բրոնզե մեդալի համար պայքարում 2։4 հաշվով զիջեց թուրք մրցակցին։

  • Կիսվել: