շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Մ20 տարեկանների ԱԱ. ազատոճային Հայկո Գասպարյանը կպայքարի բրոնզի համար

Մ20 տարեկանների ԱԱ. ազատոճային Հայկո Գասպարյանը կպայքարի բրոնզի համար

Իսպանիայում շարունակվող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել ազատոճայինները, գրում է armsport.am-ը:

Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Հայկո Գասպարյանը որակավորման փուլում 12:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Արտյոմ Մարտիուշևի նկատմամբ, 1/8 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Ռասուլ Գալբուրաևին, քառորդ եզրափակչում նույն հաշվով ուժեղ է գտնվել իրանցի ըմբիշից, իսկ կիսաեզրափակչում 1:4 հաշվով զիջել է ԱՄՆ ներկայացուցչին:

Այսպիսով, Հայկո Գասպարյանը կգոտեմարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար:

 

  • Կիսվել: