հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ԱԱ-2025. Մանվել Խնձրցյանը զրկվեց բրոնզե մեդալի պայքարելու հնարավորությունից

ԱԱ-2025. Մանվել Խնձրցյանը զրկվեց բրոնզե մեդալի պայքարելու հնարավորությունից

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում եւ զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

Եվրոպայի բրոնզե մեդալակիրը մրցեց Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլժան Եսենգելդիի հետ եւ պարտություն կրեց 4:11 հաշվով։

Խնձրցյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն ռուս Զաուր Ուգուեւի եզրափակիչ դուրս գալով, որին պարտվել էր 1/8 եզրափակիչում։

Եվրոպայի բրոնզե մեդալակիրը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 6:1 հաշվով հաղթել էր իտալացի Սիմեն Վինչենցո Պերոդուին, գրում է sport.news.am-ը:

 

  • Կիսվել: