երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ․ Սահակ Հովհաննիսյանն ու Շանթ Խաչատրյանը ցավալի պարտություն կրեցին

Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ․ Սահակ Հովհաննիսյանն ու Շանթ Խաչատրյանը ցավալի պարտություն կրեցին

Գերմանական Դորտմունդ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, գրում է armsport.am-ը:

Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ 55 կգ քաշային Դավիթ Ջոթյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, ու 1-3 հաշվով զիջել Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիին։ Եթե ադրբեջանցին դուրս գա եզրափակիչ, Ջոթյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանա։

67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, մեկնարկային երկու գեղեցիկ հաղթանակ տանելուց հետո, քառորդ եզրափակչում ցավալի պարտություն է կրել Թուրքիայի ներկայացուցչից՝ 5-5 ավարտելով գոտեմարտը։

Խաչատրյանը որակավորման փուլում նախ 8-0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցչին, ապա 10-4 հաշվով պարտության էր մատնել Ռուսաստանցի ուժեղագույն ըմբիշ Մուսլիմ Իմադաևին։

72 կգ քաշային մեր խոստումնալից ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը ևս պարտություն է կրել քառորդ եզրափակչում։ 1/8-ում նա 4-2 հաշվով հաղթել էր ուկրաինացի ըմբիշին, ապա 2-2 հաշվով ավարտել քառորդ եզրափակչի գոտեմարտը գերմանացու հետ։

82 կգ քաշային կարգում էլ մեր ներկայացուցիչ Ռաֆիկ Միխեևը մեկնարկում տարած հաղթանակից հետո պարտություն է կրել 1/8 եզրափակչում։ Նա 1-3 հաշվով զիջել է նիդերլանդցի ըմբիշին։

Հիշեցնենք՝ Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Ալբերտ Վարդանյանն ու Գառնիկ Հովհաննիսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։

  • Կիսվել: