շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ծաղկաձորում մեկնարկել է «ՉեսսՄուդ» Օփեն շախմատի միջազգային մրցաշարը

Ծաղկաձորում մեկնարկել է «ՉեսսՄուդ» Օփեն շախմատի միջազգային մրցաշարը

 Արդեն իսկ շախմատային քաղաք դարձած Ծաղկաձորում այսօր մեկնարկեց «ՉեսսՄուդ» Օփեն շախմատի միջազգային մրցաշարը, որը սեպտեմբերի 29- ից հոկտեմբերի 9-ը տեղի կունենա Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցում։

Մրցաշարին մասնակցում են շուրջ 11 երկրների մոտ 180 շախմատիստներ, այդ թվում` 18 միջազգային գրոսմայստեր եւ 37 միջազգային եւ ՖԻԴԵ-ի վարպետներ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Նարեկ Հարությունյանը և բազմաթիվ պատվավոր հյուրեր, ովքեր իրենց ողջույնի խոսքը հղեցին մասնակիցներին՝ մաղթելով դիտարժան խաղ մասնակիցներին՝ ընդգծելով նման դժվարին շրջանում իրականացվող մրցաշարի կարևորությունը և փաստելով, որ նման միջոցառումները խթանում են շախմատի մասսայականացմանը և ապագա սերունդների բազմակողմանի զարգացմանը։

 

 

  • Կիսվել: