ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման եւ փակման արարողությունները կանցնեն առանց շաքային հանդիսականների

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման եւ փակման արարողությունները կանցնեն առանց շաքային հանդիսականների

Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադրվում են հրաժարվել շարքային հանդիսականներին Օլիմպիական խաղերի բացման եւ փակման արարողություններին թույլ տալուց: Հուլիսի 6-ին այդ մասին հաղորդել Է The Asahi համազգային թերթը:

Նշվում Է, որ ներկայումս այդ հարցը գտնվում Է եզրափակիչ համաձայնեցման փուլում: Միեւնույն ժամանակ Խաղեի բացման եւ փակման արարողություններ կարող են այցելել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ներկայացուցիչները եւ օտարերկրյա պատվիրակությունների անդամները: Ենթադրվում Էր, որ այդ հանդիսականների թիվը կլինի շուրջ 10 հազար, սակայն կազմակերպիչները մտադրվում են կրճատել նաեւ նրանց թիվը:

Սպասվում Է, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի կազմակերպիչների հնգակողմ նիստի արդյունքներով, որը պլանավորված Է հուլիսի 8-ին: Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները հետաձգվեցին մեկ տարով, դրանք կկայանան հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: Մարտի 20-ին կամակերպիչները վերջնականապես որոշեցին Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների: Հունիսի 21-ին տեղացի հանդիսականների մուտքի համար սահմանվեց 10 հազար սահմանաքանակ: Մրցումների ժամանակ մարզական օբյեկտների զբաղվածությունը չպետք Է գերազանցի 50 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: