երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տոկիոյում ուղևորատար ինքնաթիռը բախվել է առափնյա ծառայության ինքնաթիռին. կա 5 զոհ

Տոկիոյում ուղևորատար ինքնաթիռը բախվել է առափնյա ծառայության ինքնաթիռին. կա 5 զոհ

Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում Ճապոնական ավիաուղիների Airbus A350 ինքնաթիռը բախվել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության ինքնաթիռին, որը մեկնում էր երկրաշարժից տուժած  շրջաններ։ Միջադեպի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

c.jpg (90 KB)

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 2-ին, տեղի ժամանակով ժամը 17:47-ին, երբ 367 ուղևոր տանող A350-ը վայրէջք էր կատարել օդանավակայանում։ Ինքնաթիռը բախվել է առափնյա պահպանության ծառայության օդանավին, որը մեկնում էր Նիիգատա պրեֆեկտուրա՝ սնունդ և ջուր հասցնելու նախօրեին 7,6 մագնիտուդով երկրաշարժից տուժածներին։

44.jpg (93 KB)

Բախումից հետո ուղևորատար ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները տարհանվել են։ Հրդեհը վերահսկողության տակ առնելու համար պահանջվել է 8,5 ժամ։ Հրդեհ է բռնկվել նաև առափնյա պահպանության ծառայության Bombardier DHC8-300 ինքնաթիռում։ Զոհվել են անձնակազմի 6 անդամներից 5-ը. ինքնաթիռի կապիտանը ծանր վիճակում է։ Ընդհանուր առմամբ, տուժել է 15 մարդ։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան լրագրողներին հայտնել է, որ տրանսպորտի նախարարին հրահանգել է հետաքննել վթարի պատճառը։

  • Կիսվել: