երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Տոկիոյում պայթյուն է որոտացել, որի հետևանքով կան վիրավորներ

Տոկիոյում պայթյուն է որոտացել, որի հետևանքով կան վիրավորներ

Տոկիոյի Շիմբաշի թաղամասի շենքերից մեկում պայթյունի ձայն է լսվել, որից հետո ծուխ է տարածվել։ Միջադեպի հետևանքով, ըստ ոստիկանության տվյալների, 3 մարդ է վիրավորվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Միջադեպի մասին ոստիկանությունն ահազանգ է ստացել հուլիսի 3-ին, տեղի ժամանակով ժամը 15։15-ի սահմաններում։

Ոստիկանությունից հայտնել են, որ շենքի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։

Շենքի հարակից տարածքում բազմաթիվ ճաշարաններ և գրասենյակներ կան։

 

Որոշ ԶԼՄ-ներ, հղում անելով հրշեջ ծառայությանը, նշում են 4 վիրավորի մասին։

Հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն։

  • Կիսվել: