ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շուշիի սամբոյի ակումբը նոր հասցե ունի

Շուշիի սամբոյի ակումբը նոր հասցե ունի

«Ադամյան» Սամբոյի ակումբը մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը իր գործունեությունը ծավալում էր բերդաքաղաք Շուշիում։

Պատերազմից հետո ԱՀ նախագահի անմիջական աջակցությամբ այն վերաբացվել է Ստեփանակերտում՝ Վարդան Մամիկոնյան 7/16 հասցեում, որպեսզի մարզիկները շարունակեն իրենց պարապմունքները։

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախպրես»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ ակումբը 30 սան ունի՝ սկսած 6 տարեկանից. նրանց մեծ մասը ծնունդով Շուշիից են։ Սամբոյի ակումբի մարզիկ շուշեցի Կարեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց,որ իր ապագան տեսնում է միայն սպորտի ոլորտում։ 

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Առաջին անգամ այս մարզաձևով զբաղվել եմ 7-8 տարի առաջ, մեր Շուշիում։ Երկարատև մարզումներից հետո կարողացա հաջողություններ գրանցել։

Երկու անգամ դարձել եմ սամբոյի Հայաստանի երիտասարդների չեմպիոն, 2016թ.֊ին աշխարհի առաջնությունում 2-րդ մրցանակային տեղն եմ գրավել, 2019թ.-ին՝ Եվրոպայի սամբոյի առաջնության 2-րդ հորիզոնականը, երկու անգամ էլ դարձել եմ սամբոյի Հայաստանի չեմպիոն»,- ներկայացրել է Կ. Սարգսյանը։

 

Բնութագրությունը հասանալի չէ

Մարզիկն անկեղծացավ՝ նպատակ է դրել դառնալ Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Բնութագրությունը հասանալի չէ

«Սամբոյի ակումբի մարզիկների անունից շնորհակալություն եմ հայտնում մեր երկրի նախագահին, քանի որ մեզ հնարավորություն է տրվել իրագործելու մեր նպատակը, իսկ այն մեզ համար Արցախի Հանրապետության անունը բարձր պահելն է աշխարհի բոլոր երկրներում»,- ընդգծել է մեր զրուցակիցը։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Ակումբի ամենափոքր անդամ 9-ամյա Սամվել Երեմյանը նշեց, որ ամեն անգամ մեծ պատասխանատվությամբ ու ոգևորությամբ է հաճախում պարապմունքներին։
 
«Մի քանի անգամ մասնակցել եմ Սամբոյի Հայաստանի առաջնություններին, և երկու անգամ իմ տարիքային խմբում գրավել մրցանակային 1-ին տեղը, երկու անգամ՝ 2-րդ, երկու անգամ էլ՝ 3-րդ։ Կշարունակեմ ավելի լավ մարզվել, որ միշտ հաջողություններ գրանցեմ»,- նշել է Ս. Երեմյանը։
 
 
Բնութագրությունը հասանալի չէ
Նշենք, որ Շուշիի սամբոյի ակումբի պաշտոնական բացումը տեղի կունենա շուտով։
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: