կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ

Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ

Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Համաշխարհային Marriott Bonvoy ցանցն օրերս 14 ժամ տևողությամբ զբոսաշրջային փաթեթ էր գովազդում՝ դեպի Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի և Ստեփանակերտ։

Հայ Դատի հանձնախմբերի և հայկական մի շարք այլ կառույցների կազմակերպած համաշխարհային ճնշման արդյունքում ընկերությունը չեղարկեց առաջարկը՝ գովազդը հեռացնելով նաև պաշտոնական կայքից։ Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), զբոսաշրջային փաթեթի նկարագրության մեջ ոչ մի խոսք չկար Արցախի հայկական պատմության, բռնազավթման, իրականացված էթնիկ զտման և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։

  • Կիսվել: