հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է oկnւպшցվшծ Շուշի

Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է oկnւպшցվшծ Շուշի

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է «Միության ուժը – 2026» զորավարժության «Հատուկ դիտորդի օրվա» միջոցառումներին: Զորավարժությունն անցկացվում է Շուշիում՝ Ադրբեջանի, Թուրքիայի ու Ուզբեկստանի համատեղ մասնակցությամբ, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության սոցցանցի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարար Գյուլերը Շուշի է մեկնել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուի, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջումենթ Թաթլըօղլուի, ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Մեթին Թոքելի և ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Ռաֆեթ Դալքըրանի ուղեկցությամբ։

«Նախարար Յաշար Գյուլերը Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ միասին ուսումնասիրել են զորավարժության տարածքում ցուցադրված, ինչպես նաև զորավարժության ընթացքում կիրառված զենք-զինամթերքն ու տեխնոլոգիաները»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: