երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շանթ Խաչատրյանը դարձել է ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Շանթ Խաչատրյանը դարձել է ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Մ23 ԱԱ. 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը գեղեցիկ հաղթանակով դարձավ բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի Ֆեդերացիան։

Խաչատրյանն այսօր կայացած 3-րդ տեղի համար գոտեմարտում տուշեով հաղթանակ տարավ շվեդ Պերսոնի նկատմամբ։ Հայ ըմբշամարտիկն այս տարի նվաճել էր նաև երիտասարդական ԵԱ-ի (67կգ) և ԱԱ-ի (72կգ) բրոնզե մեդալները։

Մարզադահլիճում մեր ըմբիշին սատարում էին նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և հավաքականի անդամները։

Հիշեցնենք՝ մինչ այդ այս մրցաշարում մեդալ էին նվաճել նաև 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը (արծաթ) և 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը (բրոնզ): Նոյեմբերի 5-ից պայքարի մեջ կմտնեն ազատոճային ըմբիշները:

  • Կիսվել: