շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ռոմա»-ն հաղթել է «Սպեցիա»-ին. Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին

«Ռոմա»-ն հաղթել է «Սպեցիա»-ին. Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Սպեցիա»-ին:

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Ռոմա»-ն երկու անպատասպան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: «Գայլերի» կազմում աչքի են ընկել Քրիս Սմոլինգը և Ռոջեր Իբանյեսը:
 
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:
 
Այժմ «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 6-րդն է:

  • Կիսվել: