հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ինտեր»-ը նոր մրցաշրջանին կնախապատրաստվի ընկերական խաղերով

«Ինտեր»-ը նոր մրցաշրջանին կնախապատրաստվի ընկերական խաղերով

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի նոր ակումբը`«Ինտեր»-ը, նոր մրցաշրջանին կնախապատրաստվի ընկերական խաղերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ներաձուրիները» 2022/23 մրցաշրջանի նախապատրաստական փուլում առաջին ընկերական հանդիպումը կանցկացնենն հուլիսի 13-ին: «Ինտեր»-ն ուժերը կչափի «Լուգանո»-ի հետ: Թիմը նախապատրաստական փուլում կմրցի նաև «Մոնակո»-ի (հուլիսի 17), «Լենս»-ի (հուլիսի 24), «Լիոն»-ի (հուլիսի 31) և «Վիլիառեալ»-ի (օգոստոսի 7) հետ:

Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը` Սերիա Ա-ն, կմեկնարկի օգոստոսի 14-ին: «Ինտեր»-ը մրցաշարի անդրանիկ տուրում կխաղա «Լեչե»-ի հետ:

  • Կիսվել: