կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հենրիխ Մխիթարյանը նորամուտն է նշել «Ինտեր»-ի կազմում

Հենրիխ Մխիթարյանը նորամուտն է նշել «Ինտեր»-ի կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը նորամուտն է նշել «Ինտեր»-ի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`միլանյանը թիմը մեկնել է Շվեյցարիա, որտեղ ընկերական հանդիպում է անցկացրել «Լուգանո»-ի հետ: Իտալական ակումբին հաջողվել է առավելության հասնել 4-1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է առաջին խաղակեսից հետո:

Հաջորդ ընկերական հանդիպումը «Ինտեր»-ը կանցկացնի հուլիսի 16-ին, իտալական թիմի մրցակիցը կլինի «Մոնակո»-ն:

  • Կիսվել: