Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոններ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում հունվարի 22-ին անցկացվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների վերջին խաղափուլը:
Տղամարդկանց պայքարում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը կարիերայում 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը։
Կանանց պայքարում հաղթող ճանաչվեց կանանց շախմատի միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը՝ 4-րդ անգամ նվաճելով Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը (2015, 2021, 2024, 2025 թվականներին):