հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՌԴ-ի 15-ամյա գեղասահորդուհուն թույլ չեն տա մասնակցել անհատական մրցաշարին, ՌԴ հավաքականից ոսկին հետ կվերցնեն

ՌԴ-ի 15-ամյա գեղասահորդուհուն թույլ չեն տա մասնակցել անհատական մրցաշարին, ՌԴ հավաքականից ոսկին հետ կվերցնեն

Պեկինի ձմեռային օլիմպիադայի մասնակից, ՌԴ-ի 15-ամյա գեղասահորդուհի Կամիլա Վալիևան կհեռացվի մրցումներից, նրան թույլ չեն տա մասնակցել մենասահորդների անհատական մրցաշարին, գրում է «Սպորտ–Էքսպրեսը»։

«Միևնույն ժամանակ ՌՕԿ հավաքականին գրեթե երաշխավորված կզրկեն թիմային մրցաշարի ոսկե մեդալներից։ Ներկա պահին ՄՕԿ–ի վրա այդ առնչությամբ լուրջ ճնշում է գործադրվում։ Այս մասին հայտնի է դարձել Inside the Games բրիտանական պորտալում գաղտնի տեղեկատվության հրապարակումներից», – գրում է պարբերականը։

Եռակի օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հորդորել է սպասել Կամիլա Վալիևայի դոպինգ թեստի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը։

«Դա ինչ-որ մեկն է ասել, երբ պաշտոնական հայտարարություն լինի այդ ժամանակ կխոսեմ։ Այսպես ասեմմեր աղջիկների հետևից վաղուց էին ընկած, հատկապես այն աղջիկների, որոնց մարզում է Էթերի Տուտբերիձեն։ Հիմա պարզապես պետք է պաշտոնական տեղեկատվության սպասել», – ասել է Ռոդնինան։

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան էլ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ արտասահմանյան ԶԼՄ–ները մտադրված են հայտնում Կամիլա Վալիևայի դոպինգ թեստի մասին, որպեսզի աղջիկը վատ սահի Պեկինի օլիմպիադայի ընթացքում։

Ավելի վաղ Inside the Games պարբերականը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Պեկինի օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում հաղթելու համար Ռուսաստանի գեղասահքի հավաքականին ոսկե մեդալների հանձնման արարողությունը հետաձգելու պատճառը գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի դոպինգ թեստն է։ Սակայն ինչպես հայտնում են «Սպորտ–Էքսպրեսի» աղբյուրները, Կամիլայից վերցված փորձանմուշում հայտնաբերված արգելված դեղամիջոցը մարզական արդյունքների բարձրացման չի նպաստում և օգտագործվում է սրտաբանական խնդիրների բուժման համար։

  • Կիսվել: