չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փյունիկ-Արարատ հանդիպումն ընդհարման պատճառով ուշ է մեկնարկել

Փյունիկ-Արարատ հանդիպումն ընդհարման պատճառով ուշ է մեկնարկել

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը մեկնարկեց նախատեսվածից չորս րոպե անց, գրում է armsport.am-ը:

Թիմերի դաշտ դուրս գալու պահին «Արարատի» լեգեոներներից մեկը՝ Յակուբա Սիլուեն, որն ընդգրկված չէր մեկնարկային կազմում, անհասկանալի պատճառով դուրս էր եկել խաղադաշտ։

Հարձակվող Սերժ Դեբլեն փորձում էր համոզել վերջինիս՝ լքել խաղադաշտի սահմանները։ Ի վերջո, ստադիոնի անվտանգության աշխատակիցների ջանքերի շնորհիվ «Արարատի» լեգեոները լքեց խաղադաշտը, և հանդիպումը մեկնարկեց սպասվածից մի փոքր ուշ։

Ավելի ուշ կայքը հայտնեց. ՛՛ՀՊԼ 17-րդ տուրում «Արարատը» Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալվել է «Փյունիկին» և 6-2 հաշվով հաղթանակ է տարել։

«Արարատի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել իվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն, դուբլի հեղինակ է դարձել Դիմիտրի Պոբուլիչը, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Ալիք Առաքելյանը։ «Փյունիկի» կազմում երկու գոլ խփել է Ուգո Ֆիրմինոն՛՛։

 

  • Կիսվել: