ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լոս Անջելեսում ադրբեջանցիները հարձակվել են հայ աղջիկների վրա. կան վիրավորներ

Լոս Անջելեսում ադրբեջանցիները հարձակվել են հայ աղջիկների վրա. կան վիրավորներ

Լոս Անջելեսում  հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների:

Բողոքի ցույցը մեկնարկել է Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև, որին մասնակցել են հազարավոր հայեր: Մասնակիցները դատապարտել են ադրբեջանական ագրեսիան: Ակցիան ուղեկցվել է հայկական երգ ու պարով: Այս մասին իր ֆեկսբուքյան էջում գրել է Վրույր Թադևոսյանը, որը «Հորիզոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ է:

Այնուհետև, ըստ նրա, ընդհարում է տեղի ունեցել ադրբեջանցիների հետ: «Կան վիրավորներ: Ադրբեջանցիները տարածքը լքելիս հարձակվեցին հայ աղջիկների վրա»,- գրել է Վրույր Թադևոսյանը։

Նրա հրապարակած տեսանյութում ականատեսներից մեկը պատմում է. «Ադրբեջանցիներն ուղղակի փախան: Իրենք հայերի ուղղությամբ անընդհատ ինչ-որ բաներ էին նետում, իսկ երբ ոստիկանների ուղեկցությամբ հեռանում էին, ավելի ագրեսիվացան: Ի վերջո, ծեծ ուտելով փախան, ու իրանց հասնում է, որովհետեւ իրենք հայ աղջիկների վրա էին հարձակվել»:

  • Կիսվել: