երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել փոխանցելու իրենց փորձը Երևանին

Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել փոխանցելու իրենց փորձը Երևանին

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Լոս Անջելեսի քաղաքապետարանի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետ Թեդ Ռոսին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Կարևորելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումն ու աշխատանքների արդյունավետ կազմակերպումը՝ փոխքաղաքապետը ներկայացրել է ծառայությունների թվայնացման ուղղությամբ Երևանի աշխատանքները: Սուրեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ շարունակաբար ուսումնասիրվում ու տեղայնացվում է միջազգային փորձը, և հետաքրքրություն հայտնել քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Միացյալ Նահանգների գործընկերների հետ հնարավոր գործակցության ուղիները:

Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի ղեկավարը, խոսելով ոլորտում ներկայում կիրառվող մոտեցումներից, պատրաստակամություն է հայտնել փոխանցելու իրենց փորձը Երևանին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: