ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե պիտի ընդհարում տեղի ունենար, այդ պահն առնվազն հետաձգվեց. Սիմոնյանը՝ մյունխենյան հանդիպման մասին

Եթե պիտի ընդհարում տեղի ունենար, այդ պահն առնվազն հետաձգվեց. Սիմոնյանը՝ մյունխենյան հանդիպման մասին

«Իմ քայլի» նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը և ասաց, որ առաջարկվել էր մի ֆորմատ, որտեղ Ալիևն իրեն անհարմար էր զգացել, որովհետև առանձնապես չի առանձնանում հրապարակայնորեն խոսելով, քանի որ ժողովրդավարության հետ էլ խնդիրներ ունի:

«Այդ ֆորմատն այն ֆորմատն է, որը մեզ համար ամենահետաքրքիրն ու շահեկանը կարող է լինել և այդպես էլ եղավ, որովհետև երբ ունես մի ղեկավար, որը փակ դռների ներսում բանացկում է, դուրս գալիս, պարզվում է, որ լրիվ այլ բանի մասին է խոսել, և երբ Ալիևը փերձում է իրեն արդարացնելու համար պատմական ակնարկներ անել և պատասխան է ստանում, այդտեղ խոսել քննադատությունների մասին՝ ուղղակի սին, արհեստածին խոսակցություն է, ես վստահ եմ որ մինչև հանդիպումը արդեն ինչ-որ տեքստեր գրված են եղել տարածման համարվ»,-անդրադառնալով հանդիպման ժամանակ Ալիևի հայտարարություններին և նախկինում փակ դռների հետևում արված քննարկումներին ու դրանց հետևող հայտարարություններին, ինչպես նաև՝ մյունխենյան հանդիպումից հետո Փաշինյանի հասցեին հնչող քննադատություններին՝ ասաց Սիմոնյանը:

«Ես կարծում եմ, որ այն ֆորմատում, որը թույլ էր տալիս ինչ-որ բան ասել, ամեն ինչ ասվել է, դա ոչ միայն մեր քաղաքացիների կարծիքն է, այլև Ալիևի խառնված կեցվածքը, նաև այսօրվա իրադարձություններն Ադրբեջանում, ցույցերը, երբ ոստիկանները ստիպված եղան ուժ կիրառել՝ ելնելով այն վիճակից առաջացած ցույցերից, որ եղան հանդիպումից հետո:
Փառք Աստծո, մեր վարչապետը նման ֆորմատներից չի վախենում»,-նշեց նա:

Սիմոնյանն ընդգծեց, որ վարչապետը շեշտել է, որ պատրաստ է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, ինչին պատասխանել Ալիևը խուսափել է: Սիմոնյանն առանձնացրեց նաև հողեր եզրույթն անվտանգություն եզրույթով փոխարինելը: «Եթե իրականության մեջ պիտի ընդհարում տեղի ունենար ինչ-որ փուլում, այդ պահը առնվազն հետաձգվեց, որովհետև Ալիևին հանրության առաջ  ասել՝ խաղաղություն, ընդունեք, որ դա այլընտրանք չունի, դա նույնպես պարտավորթյուն է», -ասաց նա:

Նա նշեց, որ Ալիևը կշարունակի խոսել պատերազմի մասին, սակայն երբ հանրության առաջ իրեն ստիպում են խոսել խաղաղության մասին, դրանով նաև իրեն հետ են պահում հնարավոր մտքից պատերազմի  մասին:

 

  • Կիսվել: