շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Պեկին-2022. Միքայել Միքայելյանը սկիաթլոնում զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը

Պեկին-2022. Միքայել Միքայելյանը սկիաթլոնում զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում ավարտվել է դահուկավազքի՝ սքիաթլոնի մրցումը: Հայաստանը ներկայացնող դահուկորդ Միքայել Միքայելյանը, մրցատարածությունը հաղթահարելով 1:25:53.7 րոպեում,  զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը։

Նշենք, որ մրցումներին հայտավորված 70 դահուկորդներից եզրագիծը հատեցին միայն 49-ը: 

Այս մրցաձևում օլիմպիական չեմպիոն դարձավ ռուսաստանցի Ալեքսանդր Բոլշունովը:

  • Կիսվել: