շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պեկին-2022. Կանադայի կանանց հոկեյի թիմն Օլիմպիական խաղերի չեմպիոն է

Պեկին-2022. Կանադայի կանանց հոկեյի թիմն Օլիմպիական խաղերի չեմպիոն է

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի կանանց հոկեյի չեմպիոնը Կանադան է:

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի հոկեյի կանանց եզրափակիչում մրցեցին ԱՄՆ և Կանադայի թիմերը: Առաջին քառորդից հետո կանադացիները երկու տափօղակի առավելություն ունեին, իսկ երկրորդ քառորդում ԱՄՆ-ն երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը, կանադացիները` մեկ: Սակայն Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Կանադայի ընտրանին` առավելության հասնելով 3:2 հաշվով:

Պեկինի Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Նորվեգիան է, որն ունի 13 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալ` ընդհանուր 28 մեդալ:  

  • Կիսվել: