երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Օլիմպիական խաղերի չեղարկումը տարբերակ չէր. ՄՕԿ նախագահ

Օլիմպիական խաղերի չեղարկումը տարբերակ չէր. ՄՕԿ նախագահ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու դեպքում աշխարհը կկորցներ մարզիկների մի ամբողջ սերունդ: Հետևաբար, չեղարկումը տարբերակ չէր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը՝  նշելով Kyodo գործակալությանը:

Բախը նաև նշել է, որ ծանր սրտով է աջակցում օլիմպիական խաղերն առանց հանդիսատեսի անցկացման որոշմանը, քանի որ հիմնական սկզբունքն անվտանգությունն է: ՄՕԿ-ի ղեկավարը նաև ասել է, որ չի ուզում ենթադրել, թե խաղերի ընթացքում համավարակի վիճակը կծանրանա:

  • Կիսվել: