հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նպատակը մեկն է` գերազանցել լավագույն արդյունքը. Գիլոյանը` Եվրոպայի առաջնությունից սպասելիքների մասին

Նպատակը մեկն է` գերազանցել լավագույն արդյունքը. Գիլոյանը` Եվրոպայի առաջնությունից սպասելիքների մասին

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեծ ակնկալիքներ ունի Երևանում մի քանի օրից մեկնարկող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից:

«Այս առաջնությանը մասնակցում են այնքան երկիր, որքան մենք ակնկալում էինք: Հասկանալի պատճառներով առաջնությանը չեն մասնակցի Ռուսաստանի և Բելառուսի թիմերը, ինչպես նաև հրաժարվել է մասնակցությունից Ադրբեջանը: Թեպետ մենք բոլորի համար ապահովել ենք համապատասխան պայմաններ: Մեր աշխատանքների 95 տոկոսն արված է, թե մարզական և թե կազմակերպչական առումով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիլոյանը:

Խոսելով տոմսերի վաճառքից՝ նախարարի տեղակալն ընդգծեց, որ դեռևս հիմնականում վաճառվում են կիսաեզրափակիչի և եզրափակիչի տոմսերը: Գիլոյանն ընդգծեց. «Նպատակը մեկն է` գերազանցել մեր լավագույն արդյունքը»:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ընդգծեց, որ մարզական տեսանկյունից մեծ սպասելիքներ կան ազգային թիմից: «Չեմ ցանկանա մեդալների թիվ նշել, սակայն փորձելու ենք գերազանցել մեր լավագույն արդյոււնքը` ասել է թե, առնվազն 2 ոսկե մեդալ»,-ասաց նա:

  • Կիսվել: